Ակնհայտ ես մի բան եմ տեսնում և դրա մասին նաև հրապարակային արտահայտվել էի, Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Այս մասին աջակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Դա չի նշանակում, որ ձայն չունի, լատենտային ձայներ ունի, մարդիկ կգնան, կքվեարկեն ինչ-որ մի տոկոս, բայց իր կոչով դուրս գալ փողոց, գնալ վեհարան գրոհել չի կարող, չունի այդ հնարավորությունը: Եթե ունենար, ապա այս ԱԱԾ մեթոդներով չէր սկսի աշխատել եկեղեցու հետ, այդ համարձակությունը չունեցավ հասկանալով, որ սա ավելի պրոբլեմային է և փորձեց աշխատել ճիշտ այնպես, ինչպես աշխատում էր ժամանակին հենց ԱԱԾ-ն՝ կոմպրոմատներով, մարդկանց գտնելով, որոնց կարելի է պատին դեմ տալ։ Ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, որ ինքը անկեղծ հավատացյալ է և ինքը պայքարում է Հայ Առաքելական Եկեղեցու մաքրության համար։ Հիմա եթե դու դա անում ես այն մարդկանց միջոցով, որոնք նաև եկեղեցական շրջանակներում ամենից վարկաբեկված են, դա է քո պայքարի ձևը եկեղեցու մաքրության համար: Այդ տեսանկյունից ես կարծում եմ ինքը քանդեց այն բացատրությունը, որով ինքը փորձում էր ներկայացնել իր շարժառիթը: Ինքը ուղղակի ցույց տվեց, որ դա ոչ թե պայքար է կոնկրետ մարդկանց դեմ, այլ պայքար է Հայ Առաքելական եկեղեցու դեմ»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։