Կա 3 տարբերակ՝ երկրի առաջնորդը գործակալ է, տգետ է, միտումնավոր է անում․ Ռոբերտ Քոչարյան

6 Դեկտեմբերի, 2025

 

Երևի առաջին և ամենից կարևոր հարցը, թե ինչ պետք է անի երկրի առաջնորդը, եթե ինքը շարժվում է երկրի և ժողովրդի շահերից, մի քանի ֆունդամենտալ կետ, բազային կետ․ առաջինը պիտի ամրապնդի երկրի պետականությունը, սա նույնն է, որ մի ընկերության տնօրեն պետք է մտածի այդ ընկերության մասին և այլն։ Այս մասին աջակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հիմա ի՞նչ է նշանակում ամրացնել պետականություն․ առաջին հերթին անվտանգություն իսկ անվտանգությունը դա բանակն է նաև ռազմաքաղաքական դաշնակիցներ, պայմանագրերը, 2-րդը դա ազգային ինքնության ամրապնդում, որը պետականության հենասյուներից մեկն է։ Հայաստանում հնարավոր է ունենալ, ամրացնել այնպիսի ինքնություն, որը ուղղակի հնարավոր չի որևէ կերպ ջարդել: Երրորդը դա տնտեսությունն է և տնտեսությունը պետք է լինի ներառական, դրա հիմքում պետք է լինի բարենպաստ ներդրումային միջավայր: Նույնիսկ Միացյալ Նահանգների պես երկրի նախագահը, օրինակ Թրամփը բոլոր հանդիպումների ժամանակ խոսում է Միացյալ Նահանգներում ներդրումների մասին: Եվրոպացիներին ճնշելով ստիպեց, որ հսկայական գումարների խոստում տան՝ մոտ 600-700 միլիարդ դոլարի չափ: Պատկերացրեք ինչ պետք է Հայաստանը այդպիսի միջավայր ձևավորելու համար: Հաջորդ կարևոր բաղադրիչը դա ներքին կայունությունն է, իսկ ներքին կայունությունը ուղղակի հնարավորություն է տալիս կոնսոլիդացնել հանրության էներգիան, հնարավորությունները, ներուժը պետական նպատակների հասնելու համար»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment