Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը

Քաղաքականություն

06.12.2025 | 13:05

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 3-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է “The AI Economy and the Future of Work” Մերիդիան միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված պանելային քննարկմանը։

«Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Մերիդիան միջազգային կենտրոնի ռազմավարական համագործակցության հարցերով փոխնախագահ Քեյթ Բիլը, ԱՄՆ-ում Ալբանիայի փոխդեսպան Բրունիլդա Մինարոլի Պեչին, “I have a dream” հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Սառա Մորգենթաուն և ServiceNow տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ Նիք Ցիցնը։

Դեսպան Նարեկ Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրին, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի ներկայիս առավելություններին և ներդրումային հնարավորություններին։ Դեսպանն ամփոփ անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության զբաղվածության ռազմավարությանը, ինչպես նաև տեխնոլոգիական ռազմավարական ուղղություններին։

Պանելային քննարկմանը հաջորդել է հարցուպատասխանի փուլը»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment