Արտակարգ իրավիճակ՝ Երևանի «Սան Լազարո» սգո սրահում. ողջ գիշեր խմելու ջուրը լցվել սգո 5 սրահներ․ shamshyan.com 

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հայտնի «Սան Լազարո» սգո սրահի տարածքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում սգո սրահի աշխատակիցները նկատել են, որ բոլոր 5 սրահներում ուժեղ ջրի հոսք է սկսվել, որոշ հատվածներում ջրի բարձրությունը հասնում է 1 մետրի։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում սրահի աշխատակիցներն ասում էին, որ առավոտյան, երբ որոշել են մաքրության աշխատանքը իրականացնել, անակնկալի են եկել, զանգահարել են Վեոլիա ջուր, սակայն վերջինները շատ ուշ են արձագանքել իրենց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Comment