Ռուսաստանը քննարկում է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Հնդկաստանում տեղայնացնելու հնարավորությունը

Ռուսաստանը քննարկում է ռուսական անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ Lancet-ի արտադրությունը Հնդկաստանում տեղայնացնելու հնարավորությունը, հայտարարել է «Ռոստեխ» պետական ​​կորպորացիայի գործադիր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Չեմեզովը հայտարարել է, որ Հնդկաստանը մեծ հետաքրքրություն ունի ռուսական անօդաչու թռչող սարքերի նկատմամբ և պատրաստ է կազմակերպել դրանց արտադրությունը երկրի ներսում։ Նրա խոսքով՝ տեղայնացման տարբերակներն արդեն քննարկվում են։

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ Ռուսաստանն առաջարկել է տեղայնացնել հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների արտադրությունը։ Չեմեզովը հավելել է, որ երկու կողմն էլ քննարկում են Իլ-114 ինքնաթիռի համատեղ արտադրությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 4-5-ն աշխատանքային այցով Հնդկաստանում էր: Նյու Դելիում բանակցությունները տեղի էին ունեցել նեղ և ընդլայնված կազմով և ավարտվել էին 29 փաստաթղթի ստորագրմամբ: 

 

Leave a Comment