Հայտնի են ԱԱ-2026-ի վիճակահանության արդյունքները

Դեկտեմբերի 5-ի երեկոյան կայացել է ֆուտբոլի՝ 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ Մրցաշարը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Առաջին անգամ Մունդիալին կմասնակցի 48 հավաքական, որոնք բաժանված են 12 խմբի՝ յուրաքանչյուրում 4-ական թիմ։ Այս պահի դրությամբ հայտնի են ԱԱ-2026-ի մասնակից 42 հավաքականները։ Եվս 6 թիմ որոշվելու է 2026 թվականի մարտի վերջին կայանալիք անցումային հանդիպումների արդյունքներով։ Խմբերից պայքարը կշարունակեն ոչ միայն առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը, այլև 3-րդ տեղում հայտնված լավագույն 8 հավաքականներ՝ 12 խմբից։

Leave a Comment