Վրաստան մուտք գործելու համար հունվարի 1-ից կպահանջվի բժշկական ապահովագրություն

2026 թվականի հունվարի 1-ից սկսած Վրաստանը բոլոր մուտք գործող օտարերկրացիների համար կներդնի պարտադիր բժշկական ապահովագրության նոր ռեժիմ, հայտնում է ՌԲԿ-ն։

Խախտումները կհանգեցնեն 300 լարիի (մոտավորապես 43 հազար ՀՀ դրամ) տուգանքի: Առանց ապահովագրության մուտքը կարող է մերժվել:

Ապահովագրությունը պետք է ներառի առնվազն 5000 դոլարի չափով շտապ ամբուլատոր ծառայություններ և առնվազն 30000 դոլարի չափով ստացիոնար բուժում (սա ներառում է հնարավոր վթարներ, վնասվածքներ, հանկարծակի հիվանդություններ և բժշկական տարհանում):

Փաստաթուղթը պետք է տրամադրվի մուտք գործող օտարերկրացուն սահմանը հատելիս՝ Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար: Սահմանապահներն իրավունք ունեն այն պահանջել ինչպես օդանավակայաններում, այնպես էլ ցամաքային սահմանային անցակետերում:

Leave a Comment