Հայտնի են 2026 թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբերի կազմերը – Armenia Today

Պարզվել են 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբերի կազմերը, տեղեկանում ենք ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքից։ Վիճակահանությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում։

A խմբում ընդգրկված են Մեքսիկան, ՀԱՀ-ն, Հարավային Կորեան և փլեյ-օֆֆի հաղթողը, որը կարող է լինել Չեխիան, Իռլանդիան, Դանիան կամ Հյուսիսային Մակեդոնիան։ B խմբում են Կանադան, Կատարը, Շվեյցարիան և փլեյ-օֆֆի հաղթողը՝ Ուելսը, Բոսնիա և Հերցեգովինան, Իտալիան կամ Հյուսիսային Իռլանդիան։

C խմբում կխաղան Բրազիլիան, Մարոկկոն, Շոտլանդիան և Հայիթին։ D խմբում են ԱՄՆ-ն, Պարագվայը, Ավստրալիան և փլեյ-օֆֆի հաղթողը, որի կազմում են Սլովակիան, Կոսովոն, Թուրքիան և Ռումինիան։

E խմբում են հայտնվել Գերմանիան, Էկվադորը, Կոտ դ’Իվուարը և Կյուրասան։ F խմբում են՝ Նիդեռլանդները, Ճապոնիան, Թունիսը և փլեյ-օֆֆի հաղթողը․ Ուկրաինան, Շվեդիան, Լեհաստանը կամ Ալբանիան։ G խումբը կազմում են Բելգիան, Եգիպտոսը, Իրանը և Նոր Զելանդիան։ H խմբի երկրներն են՝ Իսպանիան, Ուրուգվայը, Սաուդյան Արաբիան և Կաբո Վերդեն։

I խմբում են՝ Ֆրանսիան, Սենեգալը, Նորվեգիան և միջմայրցամաքային փլեյ-օֆֆի հաղթողը․ Բոլիվիան, Սուրինամը կամ Իրաքը։ J խմբում ներառված են՝ Արգենտինան, Ավստրիան, Ալժիրը և Հորդանանը։ K խմբի կազմում են՝ Պորտուգալիան, Կոլումբիան, Ուզբեկստանը և միջմայրցամաքային փլեյ-օֆֆի հաղթողը, որը կարող է լինել Ջամայկան, Նոր Կալեդոնիան կամ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը։ L խմբում կմրցեն Անգլիան, Խորվաթիան, Գանան և Պանաման։

Փլեյ-օֆֆը տեղի կունենա մարտի 26-ին և 31-ին։ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին առաջին անգամ կմասնակցի 48 թիմ։
Մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Մեքսիկան բացման խաղում կխաղա Հարավային Աֆրիկայի հետ Մեխիկոյի «Էստադիո Ացտեկա» մարզադաշտում։

Վիճակահանության արարողությունը սկսվել է Անդրեա Բոչելլիի ելույթով։ Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Թրամփը դարձել էր ՖԻՖԱ-ի խաղաղության մրցանակի առաջին դափնեկիրը։

Leave a Comment