Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացները մեծ հեռանկարներ են ստեղծում. Կոշտա


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացները մեծ հեռանկարներ են ստեղծում տարածաշրջանային հաղորդակցությունների ոլորտում` հայտարարել է Ղազախստանում պաշտոնական այցով գտնվող Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։


 


Նրա խոսքով՝ ապրիլին կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում համաձայնություն է ձեռք բերվել արագացնել Միջին միջանցքի զարգացումը։


 


«Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը ևս նոր հնարավորություններ է բացում Տրանսկասպյան երթուղու լիարժեք զարգացման համար, որը կապում է Ասիան Եվրոպայի հետ և ապահովում ելք Սև ծով», – նշել է Կոշտան։


 


Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:


 


Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

Դիտումների քանակ2

Leave a Comment