Գյումրիի քաղաքապետարանում ձերբակալություններ են տեղի ունեցել

Գյումրիում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, երկուսը ձերբակալվել են

Գյումրիի քաղաքապետարանում ձերբակալություններ են տեղի ունեցել


ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբեր․/նովոստի-Արմենիա/. Գյումրիում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, երկուսը ձերբակալվել են։ 


Այս մասին «Նովոստի-Արմենիա»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։


«Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել է»,-նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։


Նշենք, որ ըստ Լուրեր-ի, մեղադրանք է ներկայացվել Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, Գյումրու փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պարտականությունները կատարող Արտյոմ Մկրտչյանին, Վարդան Ղուկասյանի օգնական Կարապետ Ղուկասյանին:


Այս մեղադրանքով այժմ ձերբակալված են Արտյոմ Մկրտչյանն ու Կարապետ Ղուկասյանը: Մյուս մեղադրյալ Ավետիս Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ Վարդան Ղուկասյանի որդին այլ մեղադրանքով այժմ կալանավորված է:


Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին, երբ իրավապահները փորձել էին ձերբակալել Վարդան Ղուկասյանին՝ նրա և այլ անձանց կոչով քաղաքապետարանի մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ, փորձել թույլ չտալ Ղուկասյանի ձերբակալումը, որի ընթացքում բախում էր տեղի ունեցել իրավապահների և հավաքվածների միջև:


Leave a Comment