Toyota Corolla-ն դարձել է առաջինը Եվրոպայում՝ նոր անփայլ Onyx Grey ներկապատմամբ

Toyota-ն հայտարարել է Corolla մոդելի եվրոպական տարբերակի թարմացման մասին։ Թարմացումները հիմնականում վերաբերում են արտաքին տեսքին և էկոլոգիական ցուցանիշներին։

Մոդելի գունապնակում ավելացվել են նոր գույներ: Առաջին անգամ Corolla-ն կունենա անփայլ Onyx Grey գույնը GR SPORT հեթչբեքի և Touring Sports ունիվերսալի համար, ինչպես նաև նոր մետալիկ Storm Grey։

Toyota Manufacturing UK-ի բերնասթոնյան գործարանն առաջինն է, որը ներդրել է բացարձակ նոր Onyx Grey ծածկույթը սերիական ավտոմեքենայի համար։ Այս նոր գույնով տարբերակը սկզբում կներկայացվի Մեծ Բրիտանիայում՝ մինչև տարեվերջ, իսկ Եվրոպայի մյուս շուկաներում՝ 2026 թվականին։

Ռեգո Ինշուրանս

Corolla-ի էկոլոգիական պրոֆիլը ուժեղացվել է Samara նյութի կիրառմամբ՝ դիմացկուն, վերամշակված նյութերից պատրաստված հյուսվածք, որն այժմ օգտագործվում է նստատեղերի բարձերի և հենակների համար։ Այն առաջին անգամ կիրառվել է նաև Sedan Mid+ մոդելի հատուկ դիզայնով նստատեղերում։

Ներկայիս Corolla շարքը հասանելի է հիբրիդային ուժային միավորներով՝ 1.8 և 2.0 լիտր բենզինային շարժիչների հիման վրա։

Այսօր Corolla-ն առաջարկում է լիովին թվային օգտագործման փորձ․ ներառյալ 12.3 դյույմանոց համակցված ցուցիչային վահանակը և Toyota Smart Connect+ մուլտիմեդիա համակարգը՝ 10.5 դյույմանոց սենսորային էկրանով։

Corolla-ն շարունակում է մնալ Toyota-ի հիմնական մոդելներից Եվրոպայում․ հեթչբեքը և Touring Sports ունիվերսալը արտադրվում են Toyota Manufacturing UK գործարանում, իսկ սեդանը՝ Toyota Motor Manufacturing Turkey-ում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a Comment