Բլոգեր Նինա Տիտանյանը, որը նախկինում հայտնել էր, որ դիմել է բարիատրիկ վիրահատության, վերջապես կիսվել է իր արդյունքներով։
Նա երկար ժամանակ չէր կարողանում որոշել՝ արժե՞ անել այդ քայելը, թե ոչ, սակայն այժմ վստահ է իր ընտրության մեջ։ Նինան հրապարակել է լուսանկար և հումորով նշել, որ «նիհարեց, յանը տարավ»։
Բլոգերն ամփոփել է, որ նիհարել է 30 կիլոգրամ, սակայն ընդգծել է՝ արտաքին փոփոխություններից բացի, իր ներսում ոչինչ չի փոխվել։
«Իրականում՝ -30 կգ եմ նիհարել։ Բայց պաշտոնապես կարող եմ ասել, որ ներքուստ նույն մարդն եմ մնացել, որովհետև ես ինձ նույն ձև եմ սիրել՝ և՛ +30 կգ, և՛ հիմա՝ -30 կգ։ Իմ պայքարը հենց դրա մասին է՝ ընդունել մեզ այնպիսին, ինչպես կանք, և սիրել մեզ այնպիսին, ինչպես կանք։ Իսկ եթե ուզում ենք փոխվել, ապա միայն ինքներս մեզ համար, ոչ թե հասարակության պարտադրած “նորմի” պատճառով։ Պիտի դեն նետել բոլոր դոգմաները. դրանք միայն խանգարում են մեզ»,– գրել է Նինան։