«Այսպիսի ճղճիմ և հակաօրինական քայլերը բնորոշ են լեգիտիմությունը կորցրած ռեժիմներին»․ Գառնիկ Դանիելյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գևորգյանի հետ ԱԱԾ մեկուսարանում այսօր տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
     Ցավոք, տեսակցությունները փակ են նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ:
     Սրբազան հայրերը հետևելով վերջին շրջանում կատարվող իրադարձություններին՝ շարունակում են վստահ լինել, որ մեր ինքնության, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման:
     Վարչակարգի պարագլուխն անցնելով բոլոր սահմանները և վերազանցելով իր լիազորությունները՝ հիմա էլ ԱԱԾ-ի միջոցով է փորձում ստիպել հոգևորականներին, որպեսզի Պատարագի ժամանակ զեղչեն Վեհափառի անունը:
     Այսպիսի ճղճիմ և հակաօրինական քայլերը բնորոշ են լեգիտիմությունն ու հանրային վստահությունը կորցրած, այլևս միայն ուժային կառույցներին ապավինող ռեժիմներին:
     Բագրատ Սրբազանն իր շնորհակալությունը հայտնեց «Հաղթելով ինքներս մեզ» գրքի ներկայացման բոլոր մասնակիցներին: Իր հեղինակած գրքում Սրբազանը մատնանշում է մեր հիմնախնդիրներն ու դրանց լուծման բանալիները:
     Նշեմ նաև, որ Եպիսկոպոսաց ժողովի նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, դատարանը քննարկելու է Բագրատ Սրբազանի մասնակցության և խափանման միջոցի փոփոխման հարցը:
     Ազատությո՛ւն մեր հոգևոր հայրերին, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»:

Leave a Comment