Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

05.12.2025 | 21:26

Բաքվում հորդառատ անձրևները հեղեղներ են առաջացրել։ Ադրբեջանական լրատվամիջոցը գրում են, որ Բաքվի մետրոյի «Մայիսի 28» կայարանի մոտակայքում գտնվող ճանապարհներին ջուր է կուտակվել՝ ստեղծելով երթևեկության խցանումներ։

Համացանցում տարածված տեսանյութերում երևում են ճանապարհների հեղեղումները՝ կոյուղու համակարգի անսարքության պատճառով։ Այն խոչընդոտել է թե՛ հետիոտների, թե՛ վարորդների տեղաշարժը։ Հաղորդվել է նաև «Սադարակ» առևտրի կենտրոնի տարածքում հեղեղի մասին։

Ադրբեջանի խոշոր քաղաքների Միացյալ ջրամատակարարման ծառայությունը պաշտոնական բացատրություն է տվել ճանապարհներին և այլուր ուժեղ անձրևներից հետո ջրի կուտակման հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Ծառայության ներկայացուցիչները նշել են, որ ուժեղ անձրևների ժամանակ որոշ տարածքներում նկատվում է անձրևաջրերի կուտակում՝ համակարգային ենթակառուցվածքային խնդիրների պատճառով։

Նշվում է, որ Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական ​​գործակալությունը ներկայում իրականացնում է մի շարք խոշորածավալ նախագծեր՝ կոյուղու համակարգը բարելավելու և նոր ենթակառուցվածքներ ստեղծելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment