https://arm.sputniknews.ru/20251205/arshak-srbazani-kalanqi-vorvoshman-dem-bvoghvoq-der-chi-nerkajacvel-96597527.html
Արշակ սրբազանի կալանքի որոշման դեմ բողոք դեռ չի ներկայացվել
Արշակ սրբազանի կալանքի որոշման դեմ բողոք դեռ չի ներկայացվել
Sputnik Արմենիա
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվել է 2 ամսով։ 05.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-05T21:01+0400
2025-12-05T21:01+0400
2025-12-05T21:02+0400
հայաստան
արշակ սրբազան
արսեն բաբայան
դատարան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96405433_0:0:1500:844_1920x0_80_0_0_8d91f1a61bb6c69fac000b4d8983fbb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանքի որոշումից հետո տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ (այս ՔԿՀ-ն ԱԱԾ–ի շենքում է. խմբ.)։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արսեն Բաբայանը։Փաստաբանը նշեց, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշումը դեռ չեն բողոքարկել, քանի որ առայժմ չեն ստացել փաստաթղթերը։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։ Այսօր` դեկտեմբերի 5–ին, 2 ասմով կալանավորվեց նաև Մայր աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը։ Կալանքի որոշումը կայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ՀՀ քննչական կոմիտեն մանրամասնել է՝ ինչու է կալանավորվել Արշակ սրբազանը
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96405433_106:0:1439:1000_1920x0_80_0_0_42a9b6f93b931029a38bd747e8067c55.jpg
հայաստան, արշակ սրբազան, արսեն բաբայան, դատարան, կալանք
հայաստան, արշակ սրբազան, արսեն բաբայան, դատարան, կալանք
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվել է 2 ամսով։