ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2025թ հունվար-հոկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,597,548.3 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 13․7% աճ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 10․4%-ով և կազմել 633,659.8 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 37.4%-ով և կազմել 518,713.4 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 9.3%-ով և կազմել 186,112.7 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը նվազել են 1.8%-ով և կազմել 136,761.8 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 57․4%-ով և կազմել 10,516.1 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են 37.7%-ով և կազմել 5,800.3 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 11.8%-ով և կազմել 130,692.2 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը աճել են 1․6%-ով և կազմել 32,199.1 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 39.8%-ով և կազմել 225,014.0 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 2․8%-ով և կազմել 718,078.9 մլն ՀՀ դրամ։

Leave a Comment