
«24Նյուզ»-ի տեղեկություններով, Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը ձերբակալված չէ, նա չունի ձերբակալվածի կարգավիճակ, այլ մասնակցել է հարցաքննությանը։
Այսօրվա իրավապահների գործողությունների շրջանակում ձերբակալվել են Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի պարտականությունները կատարող Արտյոմ Մկրտչյանը և Ղուկասյանի օգնականը։
Ավելի վաղ «Ազատություն»-ը փոխանցել էր, որ ձերբակալվել է նաև Ավետիս Առաքելյանը: