ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ արքեպիսկոպոսին մեղսագրվող թմրամիջոցի իրացման գործի մասին

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղսագրվող գործի վերաբերյալ: Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանն այսօր 2 ամսով կալանավորվել է, նա մեղադրվում է թմրամիջոց ապօրինի իրացնելու մեջ: Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրվել և քննության են առնվել նախկին տարիներին կատարված և չբացահայտված քրեական վարույթներ: Արդյունքում, բացահայտվել կամ դատավարական ավարտի տեսքով ընթացք են ստացել նախորդ տարիների մի շարք քրեական վարույթներ (Վահրամ Խորխոռունու սպանության, Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ ՊՆ գույքի և Երևան քաղաքի Իսակովի պողոտային ու «Եռաբլուր պանթեոն»-ին կից հողատարածքների ապօրինի օտարման, Գյումրի համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նրա տեղակալների, որդու և վերջինիս ընկերոջ օժանդակությամբ փողերի […]

Leave a Comment