Եթե մեկին մեղադրում ես գործակալ լինելու մեջ, պետք է գործ բացվի, բայց նման գործ չկա։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Փաշինյանի նոր մեղադրանքին, թե Կաթողիկոսը ենթարկվել է օտարերկրյա մայորի։
«Հիմա էլ կաթողիկոսին են մեղադրում։ Եթե մարդուն մեղադրում ես գործակալ լինելու մեջ, քրեական գործ պետք է բացվի այդ հատկանիշով, ոչ թե՝ ջեբը պլան գցելու հատկանիշով»,- նշեց նա։
Խաչատրյանի խոսքով՝ տեղի ունեցողը բնորոշ է բռնակալական երկրներին։
Մանրամասն՝ տեսանյութում։