Թվային աշխարհը ձևափոխել է մեր առօրյան՝ բերելով նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ. Գեղամ Գևորգյան


Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ուղերձ է հղել Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ: 


 


Ուղերձում, մասնավորապես, ասվում է․


 


«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ,


 


Շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ, որը նշվում է այսօր աշխարհի տարբեր երկրներում։


 


Այս տարի այն անցկացվում է «Արհեստական բանականությունը, սպառողները և մրցակցային քաղաքականությունը» խորագրի ներքո, և դա պատահական չէ։  Ինչպես ամենուր, այնպես էլ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտում, թվային աշխարհը ձևափոխել է մեր առօրյան՝ բերելով նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ։


 


Առցանց գնումները և էլեկտրոնային հարթակներով մատուցվող ծառայությունները օրեցօր ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում, ինչը ստիպում է մրցակցային մարմիններին հայացքն ուղղել դեպի թվային շուկաներ, որտեղ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հարցերն առավել ակտուալ են և մարտահրավերային։ 


 


ՄՍՇՊՀ-ն նույնպես ուշադրություն կիզակետում է պահում այս հարցերը՝ վարույթների իրականացման, ինչպես նաև կանխարգելիչ գործիքակազմի միջոցով լուծումներ տալով ի հայտ եկող հարցերին։


 


Զուգահեռ իրականության մեջ հենց այս արագ զարգացող տեխնոլոգիական միջավայրն է ստեղծում մրցակցության խթանման, նորարարությունների տարածման և սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանության նոր մեխանիզմներ։ Հետևաբար Հանձնաժողովը շարունակաբար ուժեղացնում է նաև իր թվային գործիքակազմը։


 


Մրցակցային քաղաքականության ուժեղացումը և արդար կանոններով գործող շուկայի ձևավորումը ինչպես ավանդական, այնպես էլ թվային շուկաներում մեզանից յուրաքանչյուրի՝ պետական մարմինների, տնտեսվարողների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների համատեղ աշխատանքի արդյունքն է, ուստի հատկապես կարևոր են համագործակցությունը, գիտելիքի փոխանակումը և համատեղ ջանքերը։ 


 


Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում արդյունավետ համագործակցություն, նոր նախաձեռնություններ և հաջողություններ՝ հանուն սպառողների բարեկեցության և ազատ, բարեխիղճ մրցակցության»,- եզրափակել է նախարարը։


 

Leave a Comment