Թե ինչպես Արցախում մնացած «կատուներ կերակրողը» դարձավ «ահաբեկիչ» 

Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով նախնական դատալսումը կսկսվի դեկտեմբերի 11-ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում։ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ 58-ամյա Կարեն Ավանեսյանը մեղադրվում է սեպտեմբերի 14-ին ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձի մեջ` ճիշտ այն օրը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում այցելում էր համալսարանական կլինիկայի բացմանը։ Ըստ ադրբեջանական իրավապահների՝ բախումների ժամանակ վիրավորվել են ինչպես Ավանեսյանը, այնպես էլ ադրբեջանցի մի ոստիկան։ Ո՞վ է Կարեն Ավանեսյանը։ Պատմում է Սերգեյ Օգոլցովը՝ անգլերենի ուսուցիչ, որը էթնիկ զտումից հետո ութ ամիս ապրել է Ստեփանակերտում և ճանաչում էր Արցախում մնացած բոլոր 14 տեղացիներին։

Leave a Comment