
Միացյալ Նահանգները չի կարող թույլ տալ այլ երկրներին դառնալ այնքան ազդեցիկ, որ դա սպառնա իր ազգային շահերին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված ԱՄՆ Ազգային անվտանգության թարմացված ռազմավարության մեջ։
«Ուժերի հավասարակշռություն։ Միացյալ Նահանգները չի կարող թույլ տալ որևէ երկրի դառնալ այնքան գերիշխող, որ սպառնա մեր շահերին։ Մենք կաշխատենք դաշնակիցների և գործընկերների հետ՝ պահպանելու գլոբալ և տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը՝ գերիշխող հակառակորդների ի հայտ գալը կանխելու համար»,- նշվում է փաստաթղթի մեջ։