Դադարեցնել Արշակ սրբազանի և մյուս եկեղեցականների հետապնդումը․ Մայր աթոռ

Բաժանորդագրվել

Մայր աթոռը պահանջում է վերականգնել ազատազրկված բարձրաստիճան հոգևորականների խախտված իրավունքները։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մյուս եկեղեցականների ապօրինի հետապնդումները։ Այս մասին ասված է Մայր աթոռի հայտարարության մեջ։

«Խստորեն դատապարտում ենք դեկտեմբերի 4-ին մտացածին ու անհիմն մեղադրանքներով Արշակ սրբազանի ձերբակալումը և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։ Սույն գործողությունն արտահայտությունն է եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների և շարունակությունը հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի»,- ասված է հայտարարությունում:

Մայր աթոռից ընդգծում են՝ բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է։

Մայր աթոռը պահանջում է նաև վերականգնել նրանց խախտված իրավունքները։

Leave a Comment