5 դեկտեմբերի 2025 – 14:21 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ալբանիայի արտաքին գործերի նախարար Էլիզա Սպիրոպալին Վիեննայում քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները Հայաստանի և Ալբանիայի միջև։
Երկու երկրների ղեկավարների մակարդակով ձևավորված երկխոսությունը կարևորելով՝ Արարատ Միրզոյանն և Էլիզա Սպիրոպալին շեշտել են տնտեսական, նորարարական և մի շարք այլ ոլորտներում առկա ներուժի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։
Քննարկվել են նաև Եվրամիության հետ համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնց համատեքստում երկու նախարարներն ընդգծել են եվրոպական ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։