ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ահա, թե ինչպես են Ամենայն Հայոց Վեհափառ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ին դիմավորում Համազգային Մշակութային և կրթական միության Մարսելի ճեմարանի հարյուրավոր աշակերտներ և ծնողներ։
Մարսելի ճեմարանը Եվրոպայում գործող ամենամեծ ամենօրյա հայ կրթօջախն է։ Այստեղ հայեցի դաստիարակություն են ստանում, ճանաչում սեփական ինքնությունն ու արմատը, որ երբեք, երբեք չդավաճանվեն և ուրացվեն ազգայինն ու անանց արժեքները։
Այստեղ գիտեն հարգել և գնահատել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ արժեքն ու առաքելությունը։ Կեցցեք»։