Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Բեզիմյաննոյե բնակավայրը

https://arm.sputniknews.ru/20251205/rusakan-zvorqy-verahskvoghutjan-tak-e-vercrel-dzhhi-bezimjannvoje-bnakavajry-96571533.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_81:0:1525:1083_1920x0_80_0_0_deb5bc9c4fc8d9ea273d0796c53da3c6.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ռուսաստան, ուկրաինա

հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ռուսաստան, ուկրաինա

Բաժանորդագրվել

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Բեզիմյաննոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«ՌԴ ԶՈւ «Հարավային» խմբավորման ստորաբաժանումների համակարգված գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բեզիմյաննոյե բնակավայրը», – ասված է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ՌԴ ԶՈւ-ն հասցրել է մեկ զանգվածային և չորս խմբային հարված:

Հարվածների արդյունքում խոցվել են Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունները, դրանց աշխատանքն ապահովող վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները, Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար օգտագործվող տրանսպորտային և օդանավակայանային ենթակառուցվածքները, հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի արտադրամասերը, պահեստավորման և նախաթռիչքային պատրաստության վայրերը, զինամթերքի, հրթիռային վառելիքի և վառելանյութի պահեստները, ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

ՀՕՊ–ն այս գիշեր ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

Leave a Comment