Հնդկաստանը ողջունում է Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան այցի ընթացքում համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո։
«Այսօր մենք նաև քննարկեցինք տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի վերաբերյալ»,- ասել է նա։ «Հնդկաստանը հանդես է գալիս խաղաղության օգտին։ Մենք ողջունում ենք այս հարցի երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու ուղիներ գտնելու բոլոր նախաձեռնություններն ու ջանքերը»,- հավելել է Մոդին։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցով գտնվում է Հնդկաստանում։