Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, այցելել են Վինձորի ամրոցի Կանաչ սրահում կազմակերպված ցուցահանդես՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա կնոջ՝ Էլկե Բյուդենբենդերի Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակներում։
43-ամյա Ուելսի արքայադուստրը և նրա ամուսինը դիտել են Գերմանիային վերաբերող թագավորական հավաքածուների ցուցանմուշները։ Միջոցառման համար Քեյթ Միդլթոնը ընտրել է սև զգեստ, որը լրացվել է արքայադուստր Դիանայի կրած մարգարտե վզնոցով և ականջօղերով։
Նույն երեկոյան արքայազն Ուիլյամը և Ուելսի արքայադուստրը, որոնք ամուսնացած են 2011 թվականից և ունեն երեք երեխա, մասնակցել են Գերմանիայի նախագահի այցի պատվին կազմակերպված պաշտոնական ճաշկերույթին։ Ընթրիքին մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և թագուհի Կամիլան, արքայադուստր Աննան, սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը և ուրիշներ։




