Քաղաքացին ցանկացել է նետվել «Հաղթանակ» կամրջից․ ինքնասպանության փորձը կանխվել է

Այսօր ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում

Քաղաքացին ցանկացել է նետվել «Հաղթանակ» կամրջից․ ինքնասպանության փորձը կանխվել է


ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 5-ին, ժամը 10։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանության գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից, հաղորդում է Փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը:


Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, տեղափոխել անվտանգ տարածք և հանձնել ոստիկանության ու շտապօգնության աշխատակիցների հսկողությանը։


Leave a Comment