Տիմատիի ընկերուհին՝ Վալենտինա Իվանովան խոսել է իրենց հարաբերությունների և այն մասին, թե ինչպես են նրանք բաժանում իրենց պարտականությունները՝ խնամելով իրենց չորս ամսական դստերը: Իվանովայի խոսքով՝ տղամարդը պարտավոր չէ խնամել երեխային, քանի որ նա պետք է զբաղված լինի ընտանիքի կարիքները հոգալով։
«Դա տղամարդու իրավասությունը չէ», – ասել է նա, երբ լրագրողների հարցին, թե արդյոք ռեփերը փոխում է փոքրիկ Էմմայի տակդիրները, նա պատասխանել է. «Գիտեք, թե ինչ են ասում. ամուսինն աշխատում է, իսկ կինը գեղեցիկ է», – բացատրել է նա ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետը։
Իվանովան նաև մեկնաբանել է երգչի մոր՝ Սիմոնա Չերնոմորսկայայի հետ իր հարաբերությունները՝ կնոջ գերիշխող բնույթի մասին համացանցում տարածված ենթադրությունների ֆոնին: «Նա զարմանալի է, և նա երբեք չի տալիս հոգնեցնող խորհուրդներ: Փոխարենը, եթե ես ուզում եմ նրան ինչ-որ բան հարցնել, կարող եմ դիմել նրան ցանկացած պահի: Ես ճակատագրի պարգև եմ համարում, որ ես ունեմ նրա նման մեկին», – ասել է 32-ամյա Իվանովան:


