Դեռ երեկ բոլորն էլ գիտեին՝ Արշակ Սրբազանին կալանավորելն ուղիղ հրահանգ է Նիկոլ Փաշինյանից ու լինելու է. փաստաբան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց։

«Սրբազան Հոր տրամադրությունը շատ լավ է, առողջական վիճակը շատ լավ է», – լրագրողներին ասաց Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։

Սրբազանն ասել է՝ բոլորս էլ գիտեինք, թե ինչ էր լինելու։

Փաստաբանը նշեց՝ դեռ երեկ բոլորն էլ գիտեին՝ սա ուղիղ հրահանգ է Նիկոլ Փաշինյանից ու լինելու է։

«Սրա դեմն առնելու միակ հնարավորությունը իշխանափոխությունն է, ուրիշ ձև չկա»,- նշեց Բաբայանը։

Որոշումը, բնականաբար, կբողոքարկվի

Leave a Comment