ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնում մթնոլորտը լարված է եղել, քանի որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել էր գնալ և Ամանորյա զարդարանքներ գնել։
Ինչպես տեղեկացանք՝ Սիմոնյանին ուղեկցել է անվտանգությունը և տևական ժամանակ Սիմոնյանը տոնածառի փնտրտուքի մեջ է եղել։
Թե ում համար է ԱԺ նախագահը տոնաժոռ փնտրել «Փեթակ» առևտրի կենտրոնում, դժվար է ասել։ Հստակ է մի բան, որ տոնածառը խորհրդարանի համար չի գնվել, քանի որ այն իրականացվում է պետական մրցույթների միջոցով։
Ի դեպ մի քանի օր առաջ նույն անվտանությունով Ալեն Սիմոնյանը շրջել է Երևանի «Մեգա մոլ» առևտրի կենտրոնում գնումներ անելիս։
Սոնա Գրիգորյան