Պուտինն այցելել է Հնդկաստանի անկախության մարտիկի` Մահաթմա Գանդիի հուշահամալիր

https://arm.sputniknews.ru/20251205/putinn-ajcelel-e-hndkastani-ankakhutjan-martiki-mahatma-gandii-hushahamalir-96562642.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/05/96558878_0:0:1440:1080_1920x0_80_0_0_f76bb4c597fd7ee77aee666e6a4ed0e4.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր պուտին, հնդկաստան, մահաթմա գանդի, տեսանյութեր

վլադիմիր պուտին, հնդկաստան, մահաթմա գանդի, տեսանյութեր

Բաժանորդագրվել

Բոլոր նրանց, ովքեր գալիս են Մահաթմա Գանդիի հուշահամալիր, խնդրում են մուտքի մոտ հանել կոշիկները: Պուտինը նույնպես հետևել է ավանդույթին։

Պուտինի Հնդկաստան այցի պաշտոնական մասը սկսվել է բրիտանական գաղութային տիրապետությունից Հնդկաստանի ազատագրման համար պայքարած, 1948 թվականին սպանված Մահաթմա Գանդիի հուշահամալիրում ծաղկեպսակի տեղադրմամբ:

«Մահաթմա Գանդին, ըստ էության, կանխատեսել է այն նոր, ավելի արդար աշխարհակարգը, որն այժմ գտնվում է ձևավորման փուլում», – Պուտինը գրառում է կատարել «Ռաջգհաթ» համալիրի պատվավոր այցելուների գրքում, որտեղ գտնվում է Գանդիի հուշահամալիրը:

Նա նշել է, որ Մահաթմա Գանդին՝ հնդկական ժամանակակից պետության հիմնադիրներից մեկը, մեծ փիլիսոփան և հումանիստը անգնահատելի ներդրում է ունեցել ողջ մոլորակի խաղաղության գործում: Ազատության, առաքինության և մարդասիրության մասին նրա գաղափարներն առայսօր չեն կորցնում իրենց արդիականությունը:

Մահաթմա Գանդին՝ հնդկական ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկը, սպանվել է հինդուիստական շովինիստական կազմակերպության անդամների կողմից 1948 թվականին: Ռաջ Գհաթը (բառացիորեն թարգմանվում է որպես «թագավորական նավամատույց») Գանդիի դիակիզման վայրն է։ Հուշահամալիրը գտնվում է Ջամնա գետի մոտ։ Համալիրի կենտրոնական մասը բաց սև մարմարե հարթակն է, որի վրա փորագրված են Գանդիի վերջին խոսքերը՝ «Հե Ռամ» («Աստված իմ»)։ Հուշահամալիր այցելողներն ավանդաբար հանում են կոշիկները։

Համալիրը շրջապատված է պարտեզով, որի բոլոր ծառերը տնկել են օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները, այդ թվում՝ ԽՍՀՄ և Ռուսաստանի առաջնորդները: 1986 թվականին այստեղ ծառ է տնկել Միխայիլ Գորբաչովը, իսկ 2000 թվականին՝ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը ժամանել է Դելիի նախագահական պալատ. նրան դիմավորել են պատվո պահակախմբով և օրհներգով

Leave a Comment