ՄՍՇՊՀ-ն ընդլայնում է համագործակցությունը Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ․ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր


Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից հայտնում են՝ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Եգիպտոսի մրցակցային մարմնի ղեկավար Մահմուդ Մոնթազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել  մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ։


Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Փարիզում, որտեղ երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները մասնակցում էին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով 24-րդ համաշխարհային համաժողովին։


Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն տեղեկատվության և փորձի փոխանակման, ուսումնասիրությունների իրականացման, ուսումնական այցերի և փորձագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման և այլ հարցերում:


ՄՍՇՊՀ-ն Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ համագործակցում է Մրցակցության միջազգային ցանցին  (ICN) անդամակցության շրջանակներում։ Երկու մարմինների միջև համագործակցությունը նոր թափ է ստացել Եգիպտոսի մրցակցային մարմնի կողմից «Մրցակցության շահերի պաշտպանություն» աշխատանքային խմբի նախագահությունը ստանձնելուց հետո, որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանի մրցակցային մարմինը։


 


 


 

Leave a Comment