
Նոր Զելանդիայում մանկապարտեզում 40 մարդ տարբեր աստիճանի քիմիական այրվածքներ է ստացել։ Նրանցից յոթը, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են։ Այս մասին հաղորդել է Radio New Zealand-ը։
Մանկապարտեզից հաստատել են, որ օգտագործված նյութը կենտրոնի խոհանոցային ստերիլիզատորի համար նախատեսված քիմիական միջոց է եղել, որն անձնակազմը սխալմամբ կարծել է, թե աման լվացող հեղուկ է: