Փաշինյանը եկեղեցու դեմ արշավին ներգրավել է նաև դեսպաններին․ «Հրապարակ»

https://arm.sputniknews.ru/20251205/pashinjany-ekeghecu-dem-arshavin-nergravel-e-naev-despannerin-hraparak-96558531.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/03/70736074_19:0:1439:1065_1920x0_80_0_0_32c49252df549643265da654dde03067.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ամն, դեսպան, նարեկ մկրտչյան

նիկոլ փաշինյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ամն, դեսպան, նարեկ մկրտչյան

Բաժանորդագրվել

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ բանակցություններն իրականացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավին ներգրավել է նաև արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու համար Փաշինյանն արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններին է հանձնարարական իջեցրել՝ աշխատանք տանել ՀԱԵ թեմական առաջնորդների հետ, փորձել նրանց ինչ-ինչ շահագրգռությունների դիմաց իշխանության կողմը բերել»,-գրում է օրաթերթը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ բանակցություններն իրականացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

«Նրան խոստացել են կաթողիկոսի պաշտոնը։ Հովնան արքեպիսկոպոսը Վեհափառի հրաժարականը պահանջող 10 ուխտադրուժ եպիսկոպոսներից է, նա նոյեմբերի 23-ին ընդունելության է արժանացրել Մկրտչյանին, ճոխ ընթրիքով պատվել դեսպանին։ Խառնակչությունը, փաստորեն, դարձել է դիվանագիտական աշխատանքի մասը»,-գրում է «Հրապարակը»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին մի քանի եպիսկոպոսների հայտարարության տեքստը հրապարակվելուց հետո երեկոյան նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։

Leave a Comment