Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. 33–ամյա վարորդը հետիոտնային անցումից մոտ 5-7 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել 64–ամյա կնոջ

64–ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. 33–ամյա վարորդը հետիոտնային անցումից մոտ 5-7 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել 64–ամյա կնոջ


ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:


Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Շահեն Պ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Ծաղիկ Գ.-ին:

 

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին ահազանգել ՀՀ ներքին գործերի նախարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

 

Մինչ դեպքի վայր կժամաներ քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է: 

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ տարածք:


Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել հետիոտնային անցումից մոտ 5-7 մետր հեռավորության վրա:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Leave a Comment