Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումից հետո Փաշինյանը կանցնի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կալանքի հարցին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ իրավապահներն աշխատում են այն ուղղությամբ, որ կաթողիկոսին որևէ հիմքով տանեն կալանքի և մեկուսացնեն։ Թերթի տեղեկությամբ՝ դրանից հետո համացանցում կհայտնվի նրա հրաժարականի տեքստը և նրա հեռացման պրոցեսը կսկսվի։ Լրատվականը չի բացառել, որ այդ հրաժարականը կարող է լինել կեղծ։
«Հրապարակ» օրաթերթի աղբյուրը հայտնել է, որ Փաշինյանն անգամ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններին է հանձնարարել աշխատանք տանել եկեղեցու թեմական առաջնորդների հետ։ Թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ, ում խոստացել են կաթողիկոսի պաշտոնը, բանակցություններն իրականացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Լրատվականը հավելել է, որ Հովնան արքեպիսկոպոսը նա նոյեմբերի 23-ին ընդունելության է արժանացրել Մկրտչյանին, ճոխ ընթրիքով պատվել նրան։
Հոկտեմբերի 25-ին Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։ Դատախազությունից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ հաղորդմանն ընթացք է տրվել։
Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ նշելով, որ այն ուղղված է իր և եկեղեցու դեմ: Դեկտեմբերի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում Մայր Աթոռի դիվանապետը վերահաստատել էր իրեն վերագրվող տեսանյութերի կեղծ լինելը։
