Փաստաբան Արսեն Բաբայանը կասկած չունի, որ դատարանը բավարարելու է Քննչական կոմիտեի միջնորդությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվելու է: Փաստաբանի համոզմամբ՝ «սա քաղաքական որոշում է»: «Գնում եմ վերցնեմ երկու ամսյա կալանքի որոշումը։ Արդեն կա այդ որոշումը, վստահ եմ, դրված է, հիմա ներս մտնենք, վերցնենք այդ որոշումը»,- ասաց Բաբայանը։ Նախօրեին՝ դեկտեմբերի 4-ին, Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանը ձերբակալվել է: Քննչական կոմիտեն նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանը մեղադրվում է թմրամիջոց ապօրինի իրացնելու մեջ: Բաբայանը հայտնեց, որ Արշակ արքեպիսկսպոսի դեմ ցուցմունք չկա: Ըստ փաստաբանի՝ ենթադրության հիման վրա են գործ հարուցել: […]