ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Երեկ Վայոց Ձոր կատարած այցի շրջանակներում Եղեգնաձորում և Վայքում բացեցինք երկու մարզային նոր գրասենյակներ։ Այս մասին հայտնում է «Մեր ձևով» ժողովրդական շարժումը։
Վայքում գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունից րոպեներ անց տեղի ունեցավ խորհրդանշական մի իրադարձություն. «Մեր ձևով» ժողովրդական շարժման Վայքի գրասենյակում գրանցվեց և շարժման շարքերը համալրեց մեր 11,000-րդ կամավորը։
—00—ՄԱ