Մարսելը Մարսել չէր լինի առանց հայերի․ քաղաքապետն ընդունել է Գարեգին Բ-ին

Մարսելը Մարսել չէր լինի առանց հայերի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպմանը հայտարարել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը։

Նա քաղաքապետարանում ընդունել է կաթողիկոսին։ «Ես նրան հիշեցրի մեր քաղաքը հայերի հետ կապող հզոր և անսասան պատմական կապերի մասին»,- X-ում գրել է Պայանը։

Leave a Comment