Ռուսաստանում արգելափակել են SnapChat-ը – Armenia Today

Ռոսկոմնադզորն արգելափակել է SnapChat-ը Ռուսաստանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հանրային կապի ցանցի կենտրոնացված կառավարման կանոններին համապատասխան, Ռոսկոմնադզորը միջոցներ է ձեռնարկել ծառայությունը արգելափակելու համար 2025 թվականի հոկտեմբերի 10-ին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ մեսենջերը օգտագործվում է ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու և հանցագործներ հավաքագրելու, ինչպես նաև ռուսների դեմ խարդախություններ և այլ հանցագործություններ կատարելու համար։

SnapChat-ն ամերիկյան բջջային հավելված է՝ լուսանկարներով և տեսանյութերով հաղորդագրություններ փոխանակելու համար։ Հարթակի եզակի առանձնահատկությունն այն է, որ ուղարկված հաղորդագրությունները, լուսանկարները և տեսանյութերը անհետանում են մի քանի վայրկյանի կամ 24 ժամվա ընթացքում։

Ավելի վաղ Ռոսկոմնադզորը սահմանափակումներ էր դրել Apple-ի ներկառուցված տեսազանգի ծառայության՝ FaceTime-ի վրա։

Leave a Comment