Պատասխանում է՝ բռունցքով հարվածելով քաղաքացու դեմքին. Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել

Տիգրան Տեր-Պետրոսյանը սոցցանցի իր էջում արխիվային տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Արշակ Խաչատրյանի ձերբակալությանը հետևած մեկնաբանություններին:

«Սրբապիղծ Սամվելի ձերբակալությունը ծանր են տարել լուսանցքում գտնվող մի շարք քաղաքական «գործիչներ»:

Սկսել էին վերլուծել սրբապղծի պոռնո վիդեոները, պայուսակի մեջ թմրանյութ գցելը, իսկ վերջում փորձագետի դեմքով եզրահանգման են գալիս` իբրև Սամվելը «սուրբ» է:

Տալիս եմ ձեզ նոր առաջադրանք.

Հաղարծին վանական համալիրում, հավատացյալ քաղաքացին հարց է ուղում Սամվելին, «Ինչու՞ թմրանյութը գցել տվեցիք պայուսակի մեջ», իսկ սրբապիղծը պատասխանում է բռունցքով հարվածելով քաղաքացու դեմքին`իրեն պահելով իր հարուստ կենսակերպին վայել`ավելացնելով խուժան խուլիգանի վարքը:

Սա էլ վերլուծեք քաղաքական Չգործիչներ»,- գրել է նա:

Leave a Comment