Կա՛ Քի Վեսթի փաստաթուղթը. դրա այլ հատվածներ կհրապարակի ընդդիմադիր պատգամավորը

«Հայաստան» խմբակցության պատգամավորները շարունակում են պահանջել, որ հրապարակվի նաև Քի վեսթի փաստաթուղթը: Պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որ չորեքշաբթի 3 լուսապատճեն էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որոնք որպես Քի Վեսթի բանակցային սեղանին դրված փաստաթղթից են, այսօր հայտնել է, որ շարունակությունը նույնպես հրապարակելու է: 

Ըստ Խաչատրյանի՝ այդ փաստաթղթով հերքվում է իշխանականների այն թեզը, թե Մեղրին Արցախի հետ փոխանակման պլան է եղել, դրա համար Փաշինյանը, խուսափում է այն հրապարակելուց:

Leave a Comment