ACA-ի փոխնախագահ Ասլանբեկ Բադաևը կարծիք է հայտնել UFC-ի թեթև քաշային կարգում (մինչև 70 կգ) ժամանակավոր գոտու համար կայանալիք մենամարտի վերաբերյալ։
— Դուք ասում էիք, որ Փիմբլեթին տիտղոսային մենամարտի հնարավորություն տալը անընդունելի կլինի։
«Մենք պետք է բողոք ներկայացնենք UFC-ի դեմ. նրանք հանցագործություն են կատարել։ Նրանք սխալ են գործում, դա իսկապես անօրինական է։ Թոփուրիան ընտանեկան խնդիրներ ունի, և ես դա գիտեմ իմ վրացի ընկերներից։ Նրա վերաբերյալ ոչինչ հորինված չէ։ Եթե նա լիներ գործի մեջ, UFC-ն կկենտրոնանար նրա վրա։
UFC-ն ունի հատուկ մտածված ծրագիր Թոփուրիայի համար՝ կազմակերպել նրա մենամարտը Մախաչևի հետ։ Թոփուրիան հաղթում է Գեյջի — Փիմբլեթ մենամարտի հաղթողին, իսկ Իսլամը՝ պայմանական Քամարու Ուսմանին, և տեղի է ունենում սուպերմենամարտ։ Նշվածս հավակնորդները չեն կարող մրցակցել չեմպիոնների հետ, իսկ ահա Արմանը կարող է փչացնել ծրագրերը Թոփուրիայի դեմ մենամարտում։ Իլիան կլիներ ֆավորիտը, բայց Արմանի վրա նրանք խաղադրույք չկատարեցին։
Վաղ թե ուշ Ծառուկյանն իր տիտղոսային մենամարտը կստանա։ Ես տարբերակ էի առաջարկել, որի դեպքում Արմանը կկռվեր Մաքս Հոլոուեյի հետ։ Հետո Ծառուկյանն ինքը նույնպես նշեց դա։ Բայց ինձ թվում է, որ Արմանին նույնիսկ BMF գոտու համար մենամարտի դեպքում կշրջանցեն՝ ընտրելով Օլիվեյրային։ Կարծում եմ՝ Արմանը պետք է հաղթահարի այս իրավիճակը։ Նրան առայժմ բախտը չի ժպտում, քանի որ հիմա UFC-ում ԱՊՀ երկրներից չափազանց շատ չեմպիոններ կան»,- Բադաևի խոսքերն է մեջբերել Sport24-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2026 թվականի սկզբին ժամանակավոր տիտղոսի համար մենամարտ կանցկացնեն Ջասթին Գեյջին և Փեդի Փիմբլեթը, թեև մինչև 70 կգ քաշային կարգի գլխավոր հավակնորդը Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանն է։