Բաքվում հայտնել են Արցախում մնացած եզակի հայերից Կարեն Ավանեսյանի դատի օրը

Բաքվում հայտնել են Արցախում մնացած եզակի հայերից Կարեն Ավանեսյանի դատի օրը։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ նախապատրաստական ​​դատական ​​նիստը նշանակված է դեկտեմբերի 11-ին։

Նրան մեղադրում են ահաբեկչության նախապատրաստման, երկու և ավելի անձանց սպանության փորձ կատարելու մեջ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին սեպտեմբերի 14-ին Ավանեսյանին Ստեփանակերտում վիրավորելու և ձերբակալելու մասին։ Ըստ ԶԼՄ-ների՝ «58-ամյա Ավանեսյանն անտառամասում թաքցրած «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգով շարժվել է դեպի զանգվածային միջոցառման անցկացման վայր», բայց ձերբակալվել է։ Նաև նշել են, որ «Ավանեսյանը երեք նռնակ է նետել և կրակ բացել ոստիկանների ուղղությամբ, իսկ պատասխան կրակի ժամանակ վիրավորվել է և ձերբակալվել»։

Leave a Comment