Արշակ Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել թմրամիջոց ապօրինի իրացնելու կասկածանքով

Քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչ վարույթի շրջանակում է ձերբակալվել Արշակ Սրբազանը։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- Newday.am–ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Նշենք, որ քիչ առաջ ձերբակալվել է Արշակ Սրբազանը։

Leave a Comment