Արշակ Սրբազանին մեղադրում են՝ իբր մեկի միջոցով 2018-ին Վեհափառի դեմ ցուցարարի ուսապարկ «պլան» է գցել

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են, թե իբր 2018-ին Կաթողիկոսի դեմ ակցիա անցկացնողներից մեկի ուսապարկում իր ծառայակիցներից մեկի միջոցով «պլան» է դրել, որ վարկաբեկի: Այս մասին ուղիղ եթերում ասել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը, որը զավեշտ է որակել այդ մեղադրանքը:

Բաբայանի փոխանցմամբ, քննչական մարմինը դիմել է դատարան, որ հոգևորականի նկատմամբ կալանք ընտրվի իբրև խափանման միջոց:
«Վստահ եմ, որ այս գիշեր դատարանում կհանդիպենք մեր շատ սիրելի դատավոր Մասիս Մելքոնյանին», – հավելել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a Comment