Փորձագետն անդրադարձել է թարթիչների սերտաճեցման թեմային, նրան, թե որքանով է այն անվնաս, ինչ կանոններ են գործում և ինչ «չի կարելիներ» կան․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կար ժամանակ, երբ գեղեցկությունը զոհեր էր պահանջում ցանկալի արդյունքին հասնելու համար:
Ժամանակակից կյանքում ամեն ինչ շատ ավելի պարզ է, հաշված րոպեների ընթացքում կարելի է դառնալ շիկահեր, փոխել աչքերի գույնն ու ունենալ երկար հրապուրիչ թարթիչներ:
«Նովոստի–Արմենիա»–ի NewsArmenia Stories YouTube-յան ալիքով հեռարձակվող «Մի՞ֆ, թե՞ իրականություն» հաղորդաշարի շրջանակում Global Beauty 2025 միջազգային մրցույթի 1-ին կարգի մրցանակակիր Ելենա Բադալյանն անդրադարձել է թարթիչների սերտաճեցման թեմային, նրան, թե որքանով է այն անվնաս, ինչ կանոններ են գործում և ինչ «չի կարելիներ» կան:
Մանրամասները՝ տեսանյութում։