https://arm.sputniknews.ru/20251204/hajtni-e-inch-meghadranq-e-nerkajacvel-arshak-srbazanin-96538679.html
Հայտնի է` ինչ մեղադրանք է ներկայացվել Արշակ սրբազանին
Հայտնի է` ինչ մեղադրանք է ներկայացվել Արշակ սրբազանին
Sputnik Արմենիա
Փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Արշակ սրբազանի ձերբակալությունը հայտնի տեսագրության հետ կապ չունի։ 04.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-04T18:19+0400
2025-12-04T18:19+0400
2025-12-04T18:23+0400
հայաստան
արշակ սրբազան
ձերբակալություն
թմրանյութ
քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96407966_0:0:1500:844_1920x0_80_0_0_b8cc3b3bc0794feecec8352e554d8ef8.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն ձերբակալել է Արշակ սրբազանին։Փաստաբան Արսեն Բաբայանն ավելի վաղ հայտնել էր, որ Արշակ սրբազանի ձերբակալությունը հայտնի տեսագրության հետ կապ չունի։Հիշեցնենք` «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն հրապարակեց` այն վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքեց` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել: Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դեկտեմբերի 1-ին ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ իրեն վերագրվող տեսագրությունները կեղծիք են։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96407966_167:0:1500:1000_1920x0_80_0_0_7c36f6f2a61721db6b4b7afb651f7642.jpg
հայաստան, արշակ սրբազան, ձերբակալություն, թմրանյութ, քննչական կոմիտե
հայաստան, արշակ սրբազան, ձերբակալություն, թմրանյութ, քննչական կոմիտե
Փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Արշակ սրբազանի ձերբակալությունը հայտնի տեսագրության հետ կապ չունի։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում),– տեղեկացրին ՔԿ–ից:
Փաստաբան Արսեն Բաբայանն ավելի վաղ հայտնել էր, որ Արշակ սրբազանի ձերբակալությունը հայտնի տեսագրության հետ կապ չունի։